Ռեստորանի կամ սրճարանի ծախսերը հաշվարկելիս շատ ռեստորատորներ թերագնահատում են թղթե մենյուների վրա կատարվող պարբերական ծախսերը։ Ուտեստների գների փոփոխությունը, նոր սեզոնային առաջարկները, մաշվածությունը կամ թափված հեղուկները ստիպում են տարեկան մի քանի անգամ դիմել տպարան՝ ծախսելով զգալի գումարներ։ Թվային QR մենյուն այս ծախսերը կրճատում է մինչև զրո։
Շուկայում գոյություն ունի գնագոյացման երկու հիմնական մոդել։ Առաջինը ամսական կամ տարեկան բաժանորդագրությունն է (SaaS)․ դուք վճարում եք ֆիքսված ամսավճար պատրաստի հարթակից օգտվելու համար։ Սա հարմար է փոքր սրճարանների համար, ովքեր չեն ցանկանում միանգամից մեծ ներդրում կատարել։
Երկրորդ մոդելը սեփական անհատական համակարգի մշակումն է (Custom QR Platform)։ Այս դեպքում դուք մեկ անգամ վճարում եք ծրագրավորողներին, ստանում ձեր բրենդին համապատասխան յուրահատուկ դիզայն, սեփական դոմեյն և ադմինիստրատիվ պանել՝ առանց հետագա պարտադիր ամսական վճարների։ Այս մոտեցումը նախընտրում են միջին և խոշոր ռեստորանները, ովքեր կարևորում են բրենդի անկախությունն ու բացառիկ որակը։
Գնի վրա ազդում են նաև լրացուցիչ ֆունկցիաները․ օրինակ՝ բազմալեզվությունը (3 լեզու), սեղանից ուղիղ պատվերներ ընդունելու հնարավորությունը կամ խոհանոցի հետ ավտոմատ ինտեգրումը։
